Հոդվածներ

Ասենսիո. «Թիմը հիանալի աշխատանք կատարեց»
03.01.2021
1494 0

Երեկ «Արքայական» ակումբը վստահ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ, և խաղի հերոսներից մեկը Մարկո Ասենսիոն էր։ Խաղից հետո իսպանացին կիսվել է իր տպավորություններով։

«Ուրախ եմ, որ մասնակցեցի խաղին և նպաստեցի թիմի հաղթանակին։  Մենք լավ աշխատանք կատարեցինք թե՛ պաշտպանությունում, և թե՛ հարձակման գծում։ Գիտեինք, որ այս հաղթանակը մեծ կարևորություն ուներ։ Ինչ վերաբերում է ինձ, ես շատ ուրախ եմ, քանի որ կարողացա խփել մրցաշրջանում իմ առաջին գոլը»։

«Սելտան» բավական լավ տեսք ուներ, և մենք պարտավոր էին ուշադիր լինել ցանկացած դրվագում». ասել է Ասենսիոն։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված