«Ռեալն», ամենայն հավանականությամբ, Կիլիան Մբապեի հետ նախնական պայմանագիր չի կնքի հունվարին: Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրը հայտնում է, որ պատճառը Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքներով ՊՍԺ-ի և «Ռեալի» դիմակայությունն է:
Սպասվում է, որ «սերուցքայինների» և ֆրանսիացի ռմբարկուի միջև նախնական պայմանագիր կկնքվի մարտին, երբ արդեն ավարտված կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը:
Հիշեցնենք, որ ըստ կանոնադրության, «Ռեալն» իրավունք ունի բանակցություններ վարել Մբապեի հետ վերջինիսիս պայմանագրի ժամկետի ավարտից 6 ամիս առաջ:
Fanat, Realmadrid.am