ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է անորոշ մնալ:
Օրեր առաջ ֆրանսիացին հարցազրույց էր տվել` հասկացնելով, որ սպասում է «Ռեալի» կոնկրետ քայլերին, հակառակ դեպքում՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ու ելույթները կշարունակի Ֆրանսիայի առաջնությունոմ:
Ինչպես հաղորդում է ABC-ն, Մադրիդում պատրաստ չեն աշխարհի չեմպիոնի տեղափոխության համար վճարել ՊՍԺ-ի պահանջած 160 մլն եվրոն ու մտադիր են գումարի չափը կրճատելու համար գործարքում ներառել Վինիսիուսին:
Նշվում է, որ այդ տարբերակը հետաքրքրում է նաև փարիզցիներին:
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսն անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխացնման հեղինակ:
Մբապեի հաշվին կա 23 խաղ, 16 գոլ ու 9 արդյունավետ փոխանցում:
Fanat, Realmadrid.am