Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Սելտայի» դեմ խաղը (տեսանյութ)
02.01.2021
2272 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Սելտայի» հետ հանդիպումը: Ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը:

Հանդիպման մասին.

«Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը սկզբից մինչև վերջ ու արդյունքում շատ կարևոր 3 միավոր վաստակեցինք: Հակառակորդի կիսադաշտում կիրառած բարձր պրեսինգը մեր խաղաոճի յուրահատկություններից է»

Ասենսիոյի մասին.

«Ուրախ եմ Մարկոյի համար: Նա լուրջ վնասվածքից հետո է վերադարձել ու աստիճանաբար ավելացնում է»:

Ազարի մասին.

«Ազարի պարագայում նույնպես պետք չէ շտապել: Ժամանակն ամեն ինչ իր տեղ կգցի: Հարկավոր է համբերատար լինել ու սպասել»

Վասկեսի մասին.

«Լուկասը շատ հուսալի ֆուտբոլիստ է, ով հիանալի զգում է խաղի տեմպն ու ակտիվ լինում 90 րոպեների ընթացքում: Նրա ցուցադրած խաղամակարդակը չի զարմացնում մեզ:

Ինչու՞ փոխարինվեց Կարվախալը:

«Դանին անհարմարություն զգաց, այդ պատճառով էլ փոխարինվեց, սակայն կարծում եմ՝ լուրջ բան չկա»:

Fanat, Realmadrid.am