Այսօր լրանում է Մադրիդի «Ռեալի» 122-ամյակը: 20-րդ դարի լավագույն ակումբի պատմությունը սկսվել է 1902 թվականի մարտի 6-ին, երբ պաշտոնապես նշանակվել է ակումբի առաջին տնօրենների խորհուրդը:
Այս տարիների ընթացքում «Ռեալը» նվաճել է 25 Չեմպիոնների լիգայի գավաթ (14՝ ֆուտբոլի, 11՝ բասկետբոլի): «Արքայական» ակումբը նաև միակ թիմն է, որը Եվրոպայի չեմպիոն է դարձել և ֆուտբոլում, և բասկետբոլում միևնույն մրցաշրջանի ընթացքում:
Մադրիդիստները նվաճել են նաև 5 աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 5 Եվրոպայի սուպերգավաթ, 2 ՈՒԵՖԱ-ի գավաթ, 35 Լա լիգայի տիտղոս, 20 Իսպանիայի Արքայական գավաթ, 13 Իսպանիայի Սուպերգավաթ:
ԱՅՍՕՐ հատուկ մեր կայքի այցելուների համար Realmadrid.am-ի տելեգրամ ալիքում կլինի խաղարկություն` ակումբի 122ամյակին նվիրված: Միացեք և մասնակցեք խաղարկությանը:
Կարող եք միանալ` այս հղումով:
Նոր «Սատիագո Բերնաբեուն».
Մադրիդիզմի հպարտության գլխավոր աղբյուրներից մեկը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտն է, որի վերակառուցման աշխատանքները մոտեցել են վերջնագծին և, ամենայն հավանականությամբ, կավարտվեն 2024 թվականին: Մարզադաշտից դուրս գտնվող «Ռեալ Մադրիդ Սիթին» համարվում է ամենամեծ սպորտային կոմպլեքսն աշխարհում ու 16-ամյա պատմություն ունի: Ակումբը նաև մասնակցում է բազմաթիվ բարեգործական ու մշակութային միջոոցառումների ամբողջ աշխարհում:
Կիրքը, հպարտությունը, պատիվը, տիտղոսներն ու մարզական մեծ ժառանգությունը մեր սիրելի թիմի լավագույն բնորոշիչներն են:
Յուրաքանչյուր մադրիդիստ պետք է երջանիկ լինի այս փառահեղ ակումբի փոքրիկ մասնիկը կազմելու, ձախողումներից չափից շատ տխրելու, իսկ հաջողություններից անսահման հպարտանալու համար:
Ծնունդդ շնորհավո՛ր, «Ռեա՛լ»: !Hala Madrid y Nada Mas!