Կարլո Անչելոտիի սաները շարունակում են նախապատրաստվել «Սելտայի» դեմ կայանալիք խաղին։ Թիմը երեկ այս շաբաթվա իր երկրորդ մարզումն է անցկացրել։
Մարզմանը մասնակցել է նաև Էդուարդո Կամավինգան, ով արժանացել է խաղընկերների ծափողջույններին, զրուցել է մարզչի հետ և մոտ 30 րոպե ֆիզիկական վարժություններ է կատարել։
Թիմը կատարել է տակտիկական վարժություններ, աշխատել պրեսինգի վրա, ինչպես նաև եղել են հարձակվողական և պաշտպանողական մի շարք վարժություններ։
Կրոսը և Նաչոն մարզվել են խոտածածկի վրա, սակայն դեռևս ընդհանուր խումբ չեն վերադարձել։ Դանի Սեբալյոսը շարունակում է անհատական ծրագրով մարզվել մարզասրահում։
Los Merengues, Realmadrid.am