Կարլո Անչելոտին մտորում է կիրակնօրյա հանդիպման հայտացուցակի շուրջ:
Մեծ հավանականություն կա, որ «սերուցքայինների» կազմից կբացակայեն Տոնի Կրոսը, Լուկա Մոդրիչը, Էդեր Միլիտաոն,Կազեմիրոն, Վինիսիուսն ու Ֆեդերիկո Վալվերդեն:
Կրոսն ու Մոդրիչը շարունակում են վերականգնվել վնասվածքից, Վինիսիուսը, Կազեմիրոն ու Միլիտաոն պատրաստվում են մասնակցել Պերուի ընտրանու դեմ խաղին ու դժվար թե հասցնեն վերականգնվել:
Նույն իրավիճակն է Վալվերդեի մոտ. առջևում Էկվադորի հետ հանդիպումն է:
Կարծիք կա, որ իտալացի մասնագետը կարող է մեկնարկային կազմում ընգրկել Խեսուս Վալյեխոյին ու նորեկ Էդուարդո Կամավինգային:
Fanat, Realmadrid.am