Մադրիդի «Ռեալում» ուրախ են, որ Տակե Կուբոն մեծ առաջընթաց է գրացնել և որ նա լավագույններից մեկն էր Տոկիո 2020-ի շրջանակներում։ Հաջորդ շաբաթ երիտասարդ ֆուտբոլիստը վերադառնալու է Մադրիդ, և արդեն իսկ մի շարք ակումբներ հերթագրվել են նրա վարձակալության համար։
Կուբոն չի կարող մնալ «Ռեալում» Իսպանիայի քաղաքացիություն չունենալու պատճառով և մեծ հավանականությամբ նա ևս մեկ մրցաշրջան վարձակալության հիմունքներով կանցկացնի այլ ակումբի կազմում։
Շուտով Վինիսիուսը քաղաքացիություն կստանա, և սա նշանակում է, որ արդեն 2022/23 մրցաշրջանում «Ռեալը» կկարողանա հույսեր կապել Կուբոյի հետ։
«Ռեալ Սոսյեդադը» ներկա պահին ամենամեծ հետաքրքրվածություն ցուցաբերած ակումբն է։ Կողմերը լավ հարաբերություններ ունեն, և «Ռեալում» ուրախ կլինեն, որ Կուբոն մարզվի Իմանոլ Ալգուաչիլի նման մարզչի ենթակայության տակ։
«Մալյորկան» և Բունդեսլիգան ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են Կուբոյի ծառայություններով, սակայն վերջնական որոշումը կկայացվի միայն ֆուտբոլիստի վերադառնալուց հետո։
Նախորդ մրցաշրջանում Ճապոնիայում «Խետաֆեի» և «Վիլյառեալի» հանդիպումները ավելի շատ դիտումներ են ունեցել, քան «Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպումները։ Սա խոսում է այն մասին, որ ակումբը, որը իր կազմում կունենա Կուբոյին, կունենա նաև դիտումների մեծ աճ։
Los Merengues, Realmadrid.am