Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան խաղի սպասելիքներից։
«Դժվար կլինի։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում միշտ յուրահատուկ երեկոներ են և չկա ավելի մեծ մոտիվացիա, քան այնտեղ հաղթելը։
Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք խաղում, էլ չեմ խոսում հիանալի կազմի մասին։ Նրանք թիմ են, որն ունակ է սպանել։ Ցանկացած դեպքում, մենք հույս ունենք, որ կկարողանանք «Ռեալին» դուրս թողնել Չեմպիոնների լիգայից՝ շանսեր կան։
Կփորձենք գոնե մեկ գոլ խփել և դարպասն անառիկ պահել։ Կարծում եմ, որ Վինիսիուսը կարևորագույն օղակ է մադրիդցիների համար»,– Օլմոյի խոսքը մեջբերում է Marca–ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Լայպցիգ» հանդիպումը կկայանա մարտի 7–ին՝ Երևանի ժամանակով 00։00–ին։