Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային հարցերում այլևս մրցակից չի համարում «Բարսելոնային»:
Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» պայքարում են միայն այսպես կոչված՝ «երկիր-ակումբների» հետ: Կան այլ իրավիճակներ նույնպես, որտեղ կատալոնական ակումբը չի կարողանում «ոտք գցել» մադրիդյան գրանդի հետ:
Տաբեր ժամանակներում «Բարսելոնան» ցանկացել է ձեռք բերել Վինիսիուսին, Ռոդրիգոյին, Ջուդ Բելինգեմին, Էնդրիկին կամ Արդա Գյուլերին, սակայն այդ բոլոր խաղացողներն ընտրել են «Արքայական ակումբը:
Հիմա «կապտանռնագույնները» փորձում են հավակնել «Սիթիի» ռմբարկուն Էրլինգ Հոլանդին, սակայն ակումբի ներսում գիտեն, որ ֆինանսական տեսանյունից դա անհնար է:
Fanat, Realmadrid.am