• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պարտություն և ուրախություն՝ «Սանտիագո Բերնաբեուում». «Բորուսիայի» ֆուտբոլիստները համակարգչով հետևում են «Ինտեր» - «Շախտյոր» խաղին (տեսանյութ)

Հոդվածներ

Պարտություն և ուրախություն՝ «Սանտիագո Բերնաբեուում». «Բորուսիայի» ֆուտբոլիստները համակարգչով հետևում են «Ինտեր» - «Շախտյոր» խաղին (տեսանյութ)
09.12.2020
5509 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ առավելության հասավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Շախտյորին»: Գերմանական թիմին հաջորդ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ էր, որ մյուս խաղում գրանցվի ոչ-ոքի արդյունք: 

Ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես ֆուտբոլիստները, չշտապելով լքել խաղադաշտը, համակարգչով հետևում էին վերոհիշյալ խաղին:

Ի ուրախություն Ռոզե Մարկոյի սաների՝ «Ինտեր» - «Շախտյոր» հանդիպումն այդպես էլ գոլազուրկ ավարտ ունեցավ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված