Ֆեդե Վալվերդեն կարող է բաց թողնել «Բետիսի» դեմ կայանալիք հանդիպումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ցավեր է զգու, ազդրի երկգլխանի մկանի շրջանում։
Relevo-ի փոխանցմամբ, ուրուգվայցու մոտ խնդիրը կարծես թե ավելի լուրջ է, քան ուղղակի ազդրի ցավերը։ Այդ կերպ նրա մասնակցությունը կիրակի օրը կայանալիք «Բետիսի» դեմ հանդիպմանը մեծ հարցականի տակ է։
Վալվերդեն փորձում է շուտ շարք վերադառնալ, որպեսզի կարողանա օգնել թիմին ՉԼ-ի խաղարկության «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Նշվում է, որ «Սիթիի» դեմ խաղին էլ նա մասնակցել է ցավազրկողներով և այն պայմանով, որ դրանից հետո հանգստի հնարավորություն է ունենալու։
Los Merengues, Realmadrid.am