«Վալենսիայի» դեմ սկանդալային հանդիպման գլխավոր մրցավար Խիլ Մանսանոն մեկնաբանել է Ջուդ Բելինգեմի կարմիր քարտը։
«Հանիդպման վերջում ֆուտբոլիստը՝ լինելով խաղադաշտում, ագրեսիվ կերպով մոտեցել է ինձ և մի քանի անգամ բղավել՝ «Սա ***** գոլ է». նշել է մրցավարը։
Եթե մրցավարական կոմիտեն հաստատի, որ Բելինգեմի գործողությունները ագրեսիվ են եղել, ապա անգլիացուն սպառնում է 2-3 խաղ որակազրկում։ Relevo-ի փոխանցմամբ, նա բաց կթողնի երկու հանդիպում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սերուցքայինները» մտադիր են բողոքարկել Բելինգեմի կարմիր քարտը։
Los Merengues, Realmadrid.am