Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
03.03.2024
1219 0

Իսպանիայի առաջնության 27–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշիվը։

1․ «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի 21 խաղ անընդմեջ չի պարտվում (15 հաղթանակ և 6 ոչ–ոքի): Սա ակումբի լավագույն շարքն է 2011/12 մրցաշրջանից ի վեր, երբ «սերուցքայինների» անպարտելի շարքը կազմում էր 23 խաղ (20 հաղթանակ և 3 ոչ–ոքի):

2․ Վինիսիուսը 250–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

3․ Վինիսիուսը 8 գոլ է խփել «Վալենսիայի» դեմ 11 խաղերում՝ Լա լիգայում։ Սա բրազիլացու սիրելի մրցակիցն է Պրիմերայում։

4․ «Ռեալ Մադրիդը» «Վալենսիային» հյուրընկալվելիս հաղթել է վերջին 9 խաղերից միայն երկուսում։ Բացի այդ, այս ստադիոնում «սերուցքայինները» պատմության մեջ ամենաշատ խաղերն են պարտվել՝ 38։

5․ «Վալենսիան» 21–րդ դարում 5 անգամ 2–0 հաշվով հաղթելիս է եղել «Ռեալին»։ Նախորդ 4 հանդիպումները ավարտվել են «չղջիկների» հաղթանակով»։

6․ Պրիմերայում 18 բաց թողնված գոլերից կեսը «Ռեալին» խփել են ակադեմիայի նախկին ֆուտբոլիստները։

7․ «Վալենսիան» 2 գոլ է խփել «Ռեալին» 185 վայրկյանում, ինչը Լա լիգայի խաղերում տեղի չէր ունեցել 1992 թվականից ի վեր։