Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կփոխի թիմի խաղային սխեման:
AS-ի հաղորդմամբ՝ իտալացին 4-3-3 խաղային սխեմայից կանցնի 4-3-1-2-ի:
10 համարի դիրքում կխաղա թիմի նորեկ Ջուդ Բելինգեմը: Հարձակման գծում ելույթ կունենան Ռոդրիգոն ու Վինիսիուս Ժունիորը:
Մարզիչը հույս ունի, որ անգլիացին այսկերպ ավելի շատ գոլ կխփի, քան Դորտմունդի «Բորուսիայում»: Նախորդ մրցաշրջանում նա գերմանական թիմում 42 խաղում դարձել էր 14 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am