Այսօր Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում ուժերը կչափի «Չելսիի» հետ։
«Ազնվականների» գլխավոր մարիզչ Թոմաս Տուխելը խաղից առաջ նշել է, որ իր թիմը չի պատրաստվում փակվել պաշտպանությունում և նախաձեռնությունը զիջել մրցակցին։
«Եթե դու խաղում ես ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում, հեշտ մրցակիցներ չեն կարող լինել, իսկ «Ռեալը» դրանցից ամենաբարդն է։ Նրանք ամենամեծ փորձ ունեցող թիմն են այս մրցաշարում, և սպասվող խաղերին ներդնելու են իրենց ողջ հմտություններն ու փորձը հաղթանակի հասնելու համար։
Սակայն մենք վստահ ենք մեր ուժերին և չենք պատրաստվում նախաձեռնությունը զիջել մրցակցին։ Ընթացիկ մրցաշրջանում մենք արդեն կարողացել ենք հաղթանակներ տոնել կարևոր խաղերում։
Հուսով եմ, որ կկարողանանք բարձր տեմպով, ագրեսիվ և վտանգավոր ֆուտբոլ խաղալ։ Մենք ծանր պայքար կապահովենք նրանց համար». ասել է Տուխելը։
Los Merengues, Realmadrid.am