Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղից առաջ Զինեդին Զիդանը խոսել է իր աշխատանքի մասին:
««Աշխատանքս ուժերի գերլարում է պահանջում, սակայն ուրախ եմ Ռեալի» մարզիչը լինելու համար: Կարող եմ ասել, որ վայելում եմ աշխատանքիս յուրաքանչյուր պահը: Չեմ կարող կանխատեսել, թե որքան երկար կտևի այս ամենը. կյանքը շատ արագ է փոխվում:
Փորձում եմ յուրաքանչյուր մարզմանն ու խաղին նվիրվել ամբողջությամբ: Չգիտենք՝ ինչ կլինի մեկ շաբաթ անց, այդ պատճառով էլ պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:
«Ռեալ» - «Սելտա» խաղը մեկնարկելու է հունվարի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am