Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն «Բարսելոնայի» դեմ խաղի ընթացքում վնասվածքներ են ստացել։
Ուրուգվայցին խաղադաշտ դուրս եկավ հանդիպման երկրորդ կեսում, սակայն 20 րոպե անց ստիպված էր լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով։ Կարծես թե նրա մոտ կրկին ծնկի խնդիր է։
Կուրտուայի մոտ խնդիրներ կային աջ ոտքի հատվածում։ Նա վնասեց մկանը գնդակը հեռացնելու ժամանակ։ Այսօր ֆուտբոլիստները լրացուցիչ բուժզննում կանցնեն։
«Ռեալի» առաջիկա մրցակիցը «Օսասունան» է։ Թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։
Los Merengues, Realmadrid.am