Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում ընդունելու է «Սելտային»:
«Արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը բացակայում է թիմի հայտացուցակից:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացին չի ընդգրկվել հայտացուցակում ստամոքսի խնդրի պատճառով: Ամենայն հավանականությամբ Ռամոսին կփոխարինի Նաչոն կամ Միլիտաոն:
«Ռեալ» - «Սելտա» հանդիպումը մեկնարկելու է հունվարի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am