«Բարսելոնայի» դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը։
Մրցավարի կողմից ավելացրած ժամանակում Վասկեսը միացավ թիմի արագ հակագրոհին և ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ վայրում կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի անպաշտպան դարպասը։
Խաղից հետո Վասկեսը բացատրել է, թե ինչու է յուրահատուկ ձևով նշել իր խփած գնդակը։
«Բարսելոնայի» դեմ անցկացրած 14 խաղերում Լուկասը դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am