Կարիմ Բենզեմայի անհաջող ելույթները մտածելու տեղիք են տվել «Արքայական» ակումբին։
Ֆրանսիացին «Բարսելոնայի» դեմ խաղում չտպավորեց իր խաղով, իսկ վերջին շրջանում նրա արդյունավետությունը նվազել է։
As-ի փոխանցմամբ, «Ռեալում» անհանգստացած են Բենզեմայի ներկայիս մարզավիճակով։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրած 43 խաղերում դարձել էր 34 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղերում նրա անվան դիմաց կա 19 գոլ և 5 գոլային փոխանցում։ Բացի այդ նա տարբեր վնասվածքների պատճառով բաց է թողել 13 հանդիպում։
Այս ֆոնի վրա «Սերուցքայինները» սկսել են մտածել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվողի ձեռք բերման մասին։ Թեկնածուների թվում է Դուշան Վլահովիչը։
Նշվում է, որ 2024-ին «Ռեալը» նախատեսում է իրականացնել Էլինգ Հոլանդի կամ Կիլիան Մբապեի տրանսֆերը։ Նորվեգացու պարագայում 2024-ին ակտիվանալու է 180 մլն եվրո հրաժարագին։
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը, ինչը նշանակում է, որ 2024-ին նա ևս կարող է հեռանալ փարիզյան ակումբից, եթե որոշի նոր պայմանագիր չկնքել։
Los Merengues, Realmadrid.am