Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Մարկո Ասենսիոն իր կարիերան կարող է շարունակել «Նյուքասլում»։
Աղբյուրի տեղեկացմամբ, անգլիական ակումբը նախկինում ևս հետաքրքրված է եղել իսպանացու ծառայություններով։ Այդ տրանսֆերը իրականացնելու համար նրանք պետք է պայքարեն «Լիվերպուլի», «Բարսելոնայի» և «Արսենալի» հետ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին, ինչը նշանակում է, որ Մարկոն կհեռանա «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով։ «Նյուքասլի» ներկայացուցիչները արդեն իսկ սկսել են բանակցություններ վարել ֆուտբոլիստի գործակալի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Սերուցքայինները» չեն պատրաստվում նոր պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ։
Los Merengues, Realmadrid.am