Ժոան Լապորտան կարծում է, որ «Բարսելոնան» դեռ շարունակում է մնալ Լա Լիգան հաղթելու հավակնորդների թվում։
Ակումբի նախագահը համաձայնել է գլխավոր մարզիչ Չավիի այն մտքի հետ, որ թիմը լավ ելույթների ունենալու պարագայում դեռ կարող է հռչակվել Իսպանիայի չեմպիոն։
«Իհարկե, Լա Լիգան հաղթելու շանսեր դեռ կան». նշել է Լապորտան։
Առաջնությունում վերջին չորս խաղերում Չավիի թիմը հաղթանակներ է տոնել։
Ներկա պահին «Բարսելոնան» 8 միավորով զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին» և երկու միավորով հետ է մնում երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։
Los Merengues, Realmadrid.am