Ըստ Caught Offside-ի, Լոնդոնի «Արսենալին» առաջարկվել է Էդուարդո Կամավինգայի ծառայությունները։
Աղբյուրի փոխանցմամբ, ներկա պահին ֆրանսիացու հանդեպ ավելի մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբը երկու փուլով բանակցություններ է վարել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն դա չի երաշխավորում ակումբների միջև բանակցություններ մոտ ապագայում։
Նշվում է, որ «Արսենալը» կհամաձայնի ձեռք բերել Կամավինգային, եթե գտնեն, որ նա համապատասխանում է թիմին։ Ներկա պահին լոնդոնյան ակումբն այլ պլաններ ունի։ Մյուս կողմից, Կամավինգան պատրաստ է տեղափոխվել միայն այն ակումբ, որը հանդես կգա ՉԼ-ում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն