Այսօր «Արքայական» ակումբը ՉԼ-ի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու «Ինտերի» հետ։
Խաղից առաջ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մրցակցի և մրցաշարի առանձնահատկության մասին։
«Մրցաշարից առաջ բարդ է ասել ֆավորի՞տ է թիմը, թե՞ ոչ։ «Ռեալը» ինչպես միշտ պայքարելու է մինչև վերջ։ Այս թիմը բոլորից շատ է հաղթել ՉԼ-ում, և մեր նպատակն է գնալ մինչև վերջ։ Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են, և բարդ է ասել, թե ով է մրցաշարի ֆավորիտը։
«Ինտերի» կազմում հանդես են գալիս մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ։ Նախորդ մրցաշրջանում նրանք դարձան Իտալիայի չեմպիոններ։ Ինձ թվում է, որ ականատես ենք լինելու բաց ֆուտբոլի, և հուսով եմ, որ կկարողանանք արժանապատվորեն հանդես գալ այս խաղում։
Ինձ համար ՉԼ-ն առանձնահատուկ մրցաշար է։ Ես երկուական անգամ հնարավորություն եմ ունեցել այն հաղթելու որպես մարզիչ և որպես ֆուտբոլիստ». նշել է Անչելոտին։
Los Merengues, Realmadrid.am