«Ռեալում» ցանկանում են, որ Թոնի Կրոսը շարունակի իր ելույթները թիմում։
Օրերս գերմանացի ֆուտբոլիստը հայտարարեց, որ վերադառնում է հավաքական և մասնակցելու է առաջիկա ԵՎՐՈ-ին։
«Ռեալում» հույս ունեն, որ նա ևս մեկ մրցաշրջան կմնա թիմում։ Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, ակումբն արդեն նոր պայմանագիր է նախապատրաստել։
Որոշումը կախված է լինելու միայն Կրոսից, սակայն «Մադրիդում» դրական են համարում նրա ՝ հավաքական վերադարձը։
Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստն իրեն շատ լավ է զգում և կարող է ևս մեկ մրցաշրջան հանդես գալ «Ռեալում» բարձր մակարդակով։
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական» ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am