Հոդվածներ

Անչելոտին կարող է հեռացվել «Ատլետիկի» դեմ խաղից հետո
20.04.2025
566 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքից ազատվել, եթե թիմը միավորներ կորցնի  Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկ» դեմ խաղում, որը կկայանա այսօր՝ ապրիլի 20-ին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունն այս հանդիպումը դիտարկում է իտալացի մասնագետի թիմի հուսալիությունը ստուգելու փորձաքար։ Եթե խաղից հետո Անչելոտին հեռացվի, ապա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կնշանակվի ժամանակավոր մարզիչ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտիի հեռացման հավանականությունը մեծացել է այն բանից հետո, երբ «Սերուցքայինները» դուրս մնացին Չեմպիոնների լիգայից քառորդ եզրափակիչից։ Իտալացու հավանական փոխարինողներից է լինել «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

«Ռեալի» և «Ատլետիկի» հանդիպումը կանցկացվի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ 23:00 Երևանի ժամանակով։

Fanat, Realmadrid.sm


Ամենակարդացված