Մադրիդի «Ռեալը» երեք ներկայացուցիչ ունի Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆի առաջին շաբաթվա խորհրդանշական հավաքականում։
Ցանկում տեղ են գտել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը և ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։
Հիշեցնենք, որ ՉԼ–ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Արքայական ակումբը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ։