Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մոր հարաբերությունները լարված են:
Աշխարհի չեմպիոնը ցանկանում է խաղալ մադրիդյան գրանդում, սակայն ակումբը տարաձայնություն ունի Ֆայզա Լամարիի հետ, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է:
Marca-ի հաղորդմամբ՝ վերջինս չի ցանկանում զիջումների գնալ՝ ի տարբերություն Կիլիանի:
Նշվում է, որ հիմնական խնդիրը ֆինանսական կետերի և իմիջային իրավունքների շուրջ է:
Փարիզյան ակումբը հանգիստ է՝ հասկանալով, որ ամեն ինչ կախված է «Ռեալից»:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ֆրանսիայի ագզային հավաքականի ավագն ամռանն ազատ գործալի կարգավիճակում կհամալրի «Արքայական ակումբի» շարքերը:
Fanat, Realmadrid.am