«Ռեյնջերսի» դեմ սպասվելիք ընկերական խաղը, որը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21։00-ին, «Ռեալին» կօգնի պատրաստվել 2021/22 մրցաշրջանին, ինչպես նաև ֆուտբոլիստներին կպարգևի երկրպագուներով լի մարզադաշտի հաճույքը։
504 օր անց «սերուցքայինները» կրկին կխաղան հանդիսականների ներկայությամբ. «Այրբրոքս» մարզադաշտում մոտ 12 հազար երկրպագու կլինի։
Վերջին անգամ «Ռեալը» հանդիսականներով լի մարզադաշտում ելույթ է ունեցել 2020 թվականի մարտի 8-ին, երբ Զինեդին Զիդանի թիմը արտագնա խաղում մրցում էր «Բետիսի» հետ։
«Ռեալն» արդեն Շոտլանդիայում է, իսկ ընկերական խաղի ավարտից հետո կվերադառնա Մադրիդ։