Կարլո Անչելոտին «Ժիրոնայի» դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել նաև թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, ով այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ և նաև վնասվածք ստացավ։
«Հույս ունեմ, որ Ջուդը պատրաստ կլինի «Լեյպցիգի» դեմ խաղին։ Երբ նա վնասվածք ստացավ, Խոսելուն և Բրահիմը հիանալի աշխատանք կատարեցին։ Այսօր մենք աշխարհի ռեկորդ սահմանեցինք՝ վնասվածք ունեցող 4 կենտրոնական պաշտպաններ։
Կան ասպեկտներ, որոնցով Ջուդն ինձ հիշեցնում է Զիդանին։ Օրինակ՝ գնդակի հետ վարվելու իր աներևակայելի ունակությամբ։ Զիդանը տեխնիկապես ավելի ուժեղ էր, բայց Ջուդն էլ ավելի շատ է միանում հարձակումներին։ Իր առաջին գոլի ժամանակ նա արեց այն, ինչին շատ քչերն են ունակ». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am