«Ռեալի» նախկին կիսպաշտպան Կարլոս Կազեմիրոն նշել է, թե ինչն է ամենից կարևորը «Ռեալում» հանդես գալու համար։
«Ըստ իս «Ռեալի» ֆուտբոլիստների համար ամենակարևորը մենթալիտետն է։ Ես տեսնում եմ, որ թիմում կան շատ լավ խաղացողներ, ովքեր հենց դրա պատճառով են քիչ խաղում։ Օրինակ Մատեո Կովաչիչը, ով հիասքանչ ֆուտբոլիստ է, «Չելսիի» կազմում նվաճել էր չեմպոինների լիգայի գավաթը, այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, սակայն «Ռեալում» նա երբեմն խաղաժամանակ չէր ստանում։
Ես հարգում եմ նրա կարծիքը, սակայն նա երբեմն ասում էր, որ պետք է խաղա։ Դրա համար պետք է հոգեպես ուժեղ լինե ։ Նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է, բայց պետք է ուժեղ մնա, քանի որ գիտեմ, թե ինչքան է դա հիասթափեցնում, երբ թիմում կան Լուկա Մոդրիչ և Թոնի Կրոս։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Կովաչիչը աներևակայելի մակարդակի ֆուտբոլիստ է։ Ֆուտբոլում պետք է լինել հանգիստ և ուժեղ». նշել է Կազեմիրոն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն