Իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալարդոն սոցցանցերում գրել է, որ Կիլիան Մբապեն շուտով կերկարաձագի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ու երբեք չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
«Բարի լույս բոլորին: Օրս հիանալի է անցնում: Լուրջ ե՞ք ասում. նրա հետ այմանագիր կնքված չէ, սակայն մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ գործարքն ավարտված է: Ամենավատը դեռ առջևում է: Եթե «Ռեալը» չվճարի, Կիլիանը պայմանագիր չի կնքի: Ասեմ ավելին՝ նա կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ու երբեք չի տեղափոխվի «Ռեալ»,- լրագրողի խոսքը փոխանցում է Defence Central-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Արքայական ակումբի» շարքերը՝ ստանալով մոտ 100 միլիոն բոնուս՝ պայմանագիր կնքելու համար:
Fanat, Realmadrid.am