«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Կադիսի» դեմ Լա լիգայի 14-րդ տուրի խաղը:
«Մինչև մրցակցի գոլը շատ վստահ տեսք ունեինք ու կարող էինք հաշիվը դարձնել 3-0, եթե Մորիչը չվրիպեր պարզ իրավիճակում (խորվաթ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին չէր գրավել գրեթե բաց դարպասը): Բարեբախտաբար, Խորվաթիայի հավաքականի հայտացուցակը հրապարակված է, այնպես որ խնդիրներ չեն լինի,- կատակել է Անչելոտին, որի խոսքը փոխանցում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 14 տուրից վաստակախ 35 միավորով 2-րդ տեղում է:
Fanat, Realmadrid.am