Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ժիրոնայի» դեմ խաղից (4-0) հետո հայտարարել է, որ Վինիսիուս Ժունիորն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Վինիսիուսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, Ջուդ Բելինգեմը երկրորդն է, Ռոդրիգոն երրորդն է, Կրոսը՝ չորրորդը, Վալվերդեն՝ հինգերորդը, Կամավինգան՝ վեցերորդը»,- Madrid Zone-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի մասնագետը:
«Ես անում եմ այն ամենը, ինչ կարող եմ, և ես փորձում եմ, որ այս թիմի խաղացողներն իրենց լավագույն որակները ցուցադրեն: Այս կազմը շատ լավ է մարզվում, և ես նրանց շատ-շատ եմ հարգում»,- ասել է Անչելոտին:
Անդրադառնալով վնասվածքներին՝ Անչելոտին ասել է. «Այսօր մենք աշխարհի ռեկորդակիր դարձանք կենտրոնական պաշտպանների վնասվածքների քանակով»:
Fenomeno, Realmadrid.am