• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստներն առանց վնասվածքների են վերադարձել միջազգային դադարից ու մարզում անցկացրել

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստներն առանց վնասվածքների են վերադարձել միջազգային դադարից ու մարզում անցկացրել
20.11.2024
232 0

«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները միջազգային դադարից վերադարձել են առանց վնասվածքների։ 

Նոյեմբերին իրենց հավաքականներ էին հրավիրել «Ռեալի» 8 ֆուտբոլիստներ։ 

As-ի փոխանցմամբ, երեկ ընդհանուր խմբին են միացել Անտոնիո Ռյուդիգերը, Էդուարդո Կամավինգան, Ջուդ Բելինգեմը, Լուկա Մոդրիչը, Բրահիմ Դիասն ու Արդա Գյուլերը։ Սպասվում է, որ Ֆեդե Վալվերդեն ու Վինիսիուս Ջունիորը թիմին կմիանան այսօր։   

Միջազգային դադարից հետո «Սերուցքայիններն» իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին՝ հյուրընկալվելով «Լեգանեսին»։

Los Merengues, Realmadrid.am