Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականությունը:
«Մի քանի շաբաթ առաջ հավանականությունը 50 տոկոս էր, հիմա 55-60%: Յուրաքանչյուր օր, երբ Կիլիանը չի երկարաձգում պայմանագիրը, նրա տեղափոխությունը «Ռեալ» ավելի հավանական է դառնում»,- Տեբասի խոսքը փոխանցում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ավագը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 30 գոլ ու կատարել 7 ասիստ:
Մրցաշրջանի ավարտին Մբապեն կդառնա ազատ գործակալ:
Fanat, Realmadrid.am