Կվարացխելիա. «Ես մեծացել եմ՝ հեռուստատեսությամբ նայելով «Ռեալի» խաղերը, սակայն այսօր ես ցանկանում եմ հաղթել նրանց: Մենք չենք վախենում»:
Կապեո («Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ). «Ես տեսա, որ «Նապոլին» լավ թիմ է՝ մանավանդ «Ուդինեզեի» (4-1) և «Լեչեի» (4-0) դեմ խաղերում: Մրցաշրջանի սկիզբը նրանց համար անհաջող էր որոշ առումներով՝ մանավանդ հարձակման գծում: Այսօր «Ռեալի» դեմ հեշտ չի լինի, բայց Չեմպիոնների լիգայում ամեն ինչ հնարավոր է և «Նապոլին» կարող է հաղթել «Ռեալին»:
«Ռեալը» պատմություն է: Եթե հաղթել ես՝ իրականացրել ես պարտք, իսկ եթե ոչ՝ ձախողվել ես:
«Ռեալում» չգիտեն, թե ինչ է հագենալը, նրանք միշտ ավելին են փնտրում: Եվ Վինիսիուսը ամենամեծ ռիսկերից մեկն է լինելու «Նապոլիի» պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Նապոլի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: