Մադրիդի «Ռեալը» կփորձի չեղարկել Օրելյեն Չուամենիի դեղին քարտը, որը ֆրասիացին ստացել էր Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված՝ «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» մտադիր են բողոքարկել հանդիպման մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոչեայի որոշումը, որովհետև կիսապաշտպանը զգուշացվել էր սուլիչից հետո, երբ արձանագրվել էր խաղից դուրս վիճակ:
Եթե դեղին քարտը չչեղարկվի, Չուամենին բաց կթողնի մադրիդյան դերբին, որը կայանալու է փետրվարի 04-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am