• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» նախապատրաստվում է Կլասիկոյին. Բենզեման շարունակում է մարզվել անհատական ծրագրով

Հոդվածներ

«Ռեալը» նախապատրաստվում է Կլասիկոյին. Բենզեման շարունակում է մարզվել անհատական ծրագրով
18.03.2022
2777 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղին։ 

Կարիմ Բենզեման, ով վնասվածք էր ստացել «Մալյորկայի» դեմ խաղում, շարունակում է մարզվել անհատական ծրագրով։ Նրա մասնակցությունը Կլասիկոյին դեռևս հարցականի տակ է։ Վերջնական բուժզննումը նախատեսված է անցկացնել վաղը։ 

Բենզեման և Մենդին մարզվել են մարզասրահում։ Ազարը և Նաչոն, ովքեր բաց էին թողել թիմի երեկվա մարզումը, շարք են վերադարձել և մարզվել առանց որևէ խնդիրների։ 

Թիմը մարզումը սկսել է մարզասրահում, որից հետո կատարվել են տակտիկական և ֆիզիկական այլ վարժություններ։

Los Merengues, Realmadrid.am