Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»:
«Արքայական ակումբի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին հանդիպումից առաջ ռասիստական արտահայտություններ են արեկ տանտերերի երկրպագուները՝ նրան անվանելով կապիկ, հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը հաղթել էր Խոսելուի դուբլի շնորհիվ:
Fanat, Realmadrid.am