Diario AS-ի փոխանցմամբ, Լուկա Մոդրիչին սկսել է անհանգստացնել «Ռեալում» իր ներկայիս կարգավիճակը։
Մասնավորապես, խորվաթ ֆուտբոլիստին դուր չի եկել այն, որ «Լաս Պալմասի» դեմ խաղում Կարլո Անչելոտին նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Դանի Սեբալյոսին։ Այդ խաղում Մոդրիչը ընդհանրապես խաղաժամանակ չստացավ։ Դա տեղի ունեցավ մրցաշրջանում արդեն 5-րդ անգամ։
Այս մրցաշրջանում Լուկան «Ռեալի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 6 գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ, սակայն կարծես թե, սա էլ բավարար չէ Կարլո Անչելոտիի համար, որպեսզի նրան համարի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Մոդրիչի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը, և ստեղծված իրավիճակը կողմերին մտածելու առիթ է տալիս։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մոդրիչը կդառնա 39 տարեկան։ «Ռեալի» կազմում նա անցկացրել է 12 մրցաշրջան։
Los Merengues, Realmadrid.am