Հոդվածներ

Մարսելո. «Օր օրի ես ինձ ավելի լավ եմ զգում»
14.02.2021
1624 0

Ինչպես արդեն հայտնի է, «Խետաֆեի» դեմ խաղում Մարսելոն վնասվածք էր ստացել։ 

Դա նշանակում է, որ բրազիլացի պաշտպանը չի կարողանա օգնել թիմին մի քանի շաբաթ, և «Ատալանտայի» դեմ խաղին նրա մասնակցությունը հարցականի տակ է։ 

Ինստագրամյան իր էջում Մարսելոն դիմել է իր հետևորնդներին։ 

«Օր օրի ես ինձ ավելի լավ եմ զգում։ Անչափ շնորհակալ եմ այդքան սեր փոխանցելու համար։ Կվերադառնամ ավելի ուժեղ». գրել է Մարսելոն։

Los Merengues, Realmadrid.am