Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նշել է այն մարզչին, ում ցանկանում է նմանվել։
«Ես սովորում եմ բոլոր այն մարզիչներից, ովքեր անում են այն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել հավաքականում։ Ինձ դուր է գալիս Գվարդիոլան, Դե Ձերբին, Սիմոնե Ինձագին, Սպալետին և իհարկե Կարլո Անչելոտին։ Նա ինձ համար այն մարզչի օրինակն է, որին ես ցանկանում եմ նմանվել։ Մարդ, ում բոլորը գնահատում են։ Նա շատ խելացի է, և պատահական չէ, որ հաղթել է ամեն ինչ։
Կա նաև Սիմեոնեն, ում հետ մենք հանդիպել ենք դեռ այն ժամանակ, երբ նոր էին սկսել աշխատանքը հավաքականում։ Նա մեզ շատ խորհուրդներ է տվել». նշել է Սկալոնին։
Los Merengues, Realmadrid.am