«Գրեմիոյի» հարձակվող Պեպե Կոսան կարիերան կարող է շարունակել Մարդիդում:
Ինչպես հաղորդում է SporTV-ի լրագրող Անդրե Էրնան, բրազիլացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Ռեալը»:
Նշվում է, որ այս շաբաթ «արքայական» ակումբի ներկայացուցիչն անձամբ է հետևել Պեպեի խաղին: «Սերուցքայինները» պատրաստ են 20 մլն եվրո տրամադրել գործարքի կայացման համար:
Ավելի վաղ նշվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել «Պորտուն», «Սևիլյան» ու «Զենիթը»:
Fanat, Realmadrid.am