Ֆեդե Վալվերդեն խոսել է «Ռեալ» տեղափոխության ժամանակ իր ունեցած բարդությունների ու մրցակցության մասին։
«Դու գալիս ու տեսնում ես, որ սեղանի մոտ նստած են Մարսելոն, Կազեմիրոն, Բեյլը, Բենզեման, Սերխիո Ռամոսը... Կազեմիրոն այն մեկն էր, ով ինձ աջակցել է։ Նա գրկեց ինձ ու ասեց. «Նստիր այստեղ»։ Հանդերձարանում մենք շատ մոտ էինք։
Կազեմիրոյին պետք չէ գոռալ խաղադաշտում, որպեսզի ինչ որ մեկին ցուցումներ տա կամ ուղղի։ Այն, ինչ հիմա ասում է կինս, այն ժամանակ հենց Կազեմիրոն էր ասում հանդերձարանում։ Ֆեդե, դու պետք է ավելի շատ մարզվես». պատվել է ուրուգվայցին Movistar+ -ի եթերում։
Los Merengues, Realmadrid.am