Հոդվածներ

Marca. «Ռեալն» ու Մոդրիչը համաձայնության են հասել
27.12.2020
1764 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կերկարաձգի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: Ներկայում այն գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կողմերը կարողացել են համաձայնության գալ, ու խորվաթ կիսապաշտպանը Մադրիդում կխաղա ևս մեկ տարի:

Այդպիսով, պայմանագրի ավարտին Լուկան «արքայական» ակումբում անցկացրած կլինի ուղիղ 10 տարի:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում  35-ամյա ֆուտբոլիստն մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am