«Ռեալը» կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմ վերադարձնել Մարիո Խիլային, ով այժմ հանդես է գալիս «Լացիոյի» կազմում։
«Սերուցքայիններին» է պատկանում 23-ամյա պաշտպանի տրանսֆերային իրավունքների 50%-ը, և բացի այդ, նրանք ունեն ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու առաջնային իրավունք։
Նախորդ ամռանը «Արքայական» ակումբը Խիլայի՝ «Լացիո» տեղափոխության արդյունքում 6 մլն եվրո վաստակեց, իսկ այժմ ըստ Mundo Deportivo-ի նրան դիտարկում է որպես Դավիդ Ալաբային փոխարինող։
Խիլան 2018-22 թվականների ընթացքում հանդես է եկել «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում։
Los Merengues, Realmadrid.am