Հոդվածներ

Վինիսիուսի հետ և առանց նրա «Ռեալը» տարբեր թիմ է
06.08.2024
774 0

Marca–ի լրագրող Խոսե Վիսենտե Էրանեսի կարծիքը

«Բարսելոնայի» հետ ընկերական խաղից հետո չի կարելի շատ հետևություններ անել, քանի որ այդ խաղում միջին գիծը հեռու էր մեկնարկային կազմի մակարդակի լինելուց։ Անգամ Մոդրիչը կայուն խաղաժամանակ չի ստանալու գալիք մրցաշրջանում։

Սակայն մի հստակ հետևություն կարելի է անել, որը կապված է Վինիսիուսի հետ։ Նա 57–րդ րոպեին խաղադաշտ մտավ և բառացիորեն վախ ներարկեց կատալոնացիների պաշտպանների շրջանում և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ առանց նրա և նրա հետ «Ռեալ Մադրիդը» երկու տարբեր թիմ է։

Մնում է միայն գուշակել, թե հարձակման ինչ «սարսափելի» պոտենցիալ կունենա թիմը Վինիսիուսի և Մբապեի հետ։ Ի դեպ, շատ չմնաց»։



Ամենակարդացված