Ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել են հաջորդ մրցաշրջանում փարիզցիների 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության հարցում, հաղորդում է Sport.fr-ն:
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն գումարային փոխհատուցում կստանա, իսկ Մբապեն՝ բոնուս: Ֆրանսիացին տարեկան կվաստակի 35 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Մադրիդյան ակումբը կպնդի նաև, որ իրացնի Մբապեի բոլոր իմիջային իրավունքները խաղադաշտից դուրս, ինչը բացառիկ դեպք է «Ռեալի» համար, քանի որ «Արքայական ակումբը» մշտապես շեշտը դրել է տեղափոխության մարզական գործոնի վրա:
Հիշեցնենք, որ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում նա Լիգա 1-ում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: